Համաձա՞յն եք վճարել հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը չկա. Փաշինյանը՝ «Գազպրոմ»-ում կրճատումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում տեղի ունեցող կրճատումներին: Հարցին՝ արդյո՞ք այս կերպ խնայողություն է արվում, որ թանկացումներ չլինեն, վարչապետն արձագանքեց.

«Իսկ հնարավո՞ր է՝ այդպես լինի, որ «Գազպրոմ»-ը, այլ հիմնարկներ ընտրություններից առաջ քաղաքական նպատակներով հազարավոր ավելորդ հաստիքներով մարդիկ ընդունած լինեն, որ համապատասխան չափով ավելի ձայն և լծակներ ստանան: Հնարավո՞ր է, որ այդ բոլորի համար վճարած լինեն քաղաքացիները»:

Ճշտող հարցին՝ ունի՞ որևէ նման տեղեկություն, նա պատասխանեց.

«Չէ, չունեմ տեղեկություն: Մի հարց առաջադրենք և փորձենք այդ հարցի պատասխանը գտնել. մենք համարո՞ւմ ենք, որ Հայաստանում կարող են լինել ընկերություններ, որոնց գործունեության համար վճարում է քաղաքացին, և այդ ընկերությունները լինեն ոչ էֆեկտիվ: Համաձա՞յն եք դուք վճարել հաստիքների համար, որոնց անհրաժեշտությունը չկա»:

Այս թեմայով
am