Իշխանությունները փորձում են «սրբագրել» Սանասարյանի անունը․ «ժողովրդի դարդով տապակվող» ակտիվիստը

Շաբաթ օրն Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում լարված իրավիճակ էր։ Մի քանի տասնյակ բնակիչներ պահանջում էին  համայնքի ղեկավար Պարույր Սարգսյանի հրաժարականը։ Համայնքի ղեկավարի որդին կրակել էր ցուցարարների ուղղությամբ, որի արդյուքնում եղել էին նաև վիրավորներ։

Իշխանություններն այս միջադեպին արձագանքեցին ոչ համարժեք։ Համայնքում առկա լարված իրավիճակը հարթելու եկավ ոչ մարզպետը, ոչ տարածքային կառավարման նախարարը, այլ պետական վերահսկողոկան ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ Շատերի համար անհասկանալի էր, թե ինչու՞ է ցուցարարների հետ հանդիպում Դավիթ Սանասարյանը, համայնքի ղեկավարի հետ քննարկում նրա հրաժարականի հարցը։

Հիշեցնենք, որ ՊՎԾ-ի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո, երբ ԱԱԾ-ի կողմից ձերբակալվեց ՊՎԾ պետի տեղակալը, Դավիթ Սանասարյանը պասիվացել էր մեդիատիրությում և տպավորություն էր, որ փորձում է կոռուպցիայի ֆոնին հասարակության առաջ  շատ չերևալ։ 

Եվ ահա այս ամենի ֆոնին  Դավիթ Սանասարյանը հայտնվում է Զարթոնք գյուղում, որից հետո տեղում սկսում են աշխատել իշխանության վերահսկղության տակ գտնվող մի շարք լրատվամիջոցներ և ուղիղ եթեր ապահովում։

Հենց այս համատեքստում պետք է գտնել այն հարցի պատասխանը, թե ի՞նչ էր անում ՊՎԾ պետը իր գործունեության ոլորտի հետ կապ չունեցող խնդրի կարգավորման պրոցեսում։ Սանասարյանին իշխանությունները փորձում են «սրբագրել» և հասարակության համար մոռացնել տալ հայտնի կոռուպցիոն պատմությունը։ Զարթոնքի դեպքերը հարմար առիթ էին իշխանությունների համար Սանասարյանին կրկին ներկայացնել  «ժողովորդի դարդրեով տապակվող» գործչի կերպարում։  Եվ հոգ չէ, որ իր «հերոսական»  գործունեությունը իր պաշտոնական լիազորությունների շրջանակից դուրս է։

 

Այս թեմայով
am