ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են #SutNikol նախաձեռնության՝ բերման ենթարկված համակարգողներին

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության բաժին՝ կապված Երևանի փողոցներում վաղ առավոտից ակցիա իրականացնող երիտասարդներին բերման ենթարկելու հետ։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:Հիշեցնենք, որ այսօր #SutNikol նախաձեռնության համակարգողներ Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը բերման են ենթարկվել Ոստիկանության կենտրոնի բաժին։

Վաղ առավոտից Երևանի փողոցներում տեղի էր ունենում #sutNikol ակցիան: Նախաձեռնության անդամները քաղաքի փողոցները պատում էին #sutNikol նշումներով:

 

Այս թեմայով
am