Պոմպեոն կոչ է արել Հարավային Ամերիկայի երկրներին հրաժարվել Ռուսաստանի եւ Չինաստանի ներդրումներից

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել Հարավային Ամերիկայի երկրներին հրաժարվել Ռուսաստանի եւ Չինաստանի ներդրումներից եւ օգնությունից, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

ԱՄՆ-ի կարծիքով՝ ներկայումս Հարավային Ամերիկան հնարավորություն ունի «ամրապնդել ապագա ժողովրդավարությունը, ծաղկունքն ու խաղաղությունը այդ կիսագնդում»:


Պոմպեոն նախազգուշացրել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք ներդրումներ են կատարում մի շարք հարավաֆրիկյան երկրներում, տարածաշրջանային տնտեսությունը «քայքայում են եւ դրանում ավելացնում կոռուպցիան»:

Որպես օրինակ նա նշել է Էկվադորում ամբարակ կառուցելու նախագիծը, որն իրականացվում էր չինական ֆինանսական միջոցներով եւ հաջողության չէր հասել: Պոմպեոն ասել է, որ նախագծում ներգրավված գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները ներկայումս բանտարկված են կոռուպցիայի մեջ մեղադրանքով:

Պետդեպարտամենտի ղեկավարը մեղադրել է Ռուսաստանին Վենեսուելայում անկարգությունների էսկալացիայի մեջ: Մոսկվան սատարում է Նիկոլաս Մադուրոյի ռեժիմը, վերջերս Ռուսաստանից Վենեսուելա են տեղափոխվել զինվորականներ, որոնք զբաղված են ուսումնական կենտրոն կազմակերպելու հարցերով:

«Չի կարելի հանդուրժել այն, ինչպես է Ռուսաստանը բարդացնում առանց այն էլ անկայուն վիճակը»,-նշել է Պոմպեոն:

Նա հավելել է, որ Ռուսաստանը վաճառել է զինամթերք եւ բացել ուսումնական կենտրոն ոստիկանների համար Նիկարագուայում: Պոմպեոյի խոսքերով՝ Նիկարագուայի գործերում ռուսական միջամտության արդյունքները «մեղմ ասած՝ լավը չեն»:

Ընդ որում՝ ԱՄՆ-ը, ըստ Պետդեպարտամենտի ղեկավարի, հարավաֆրիկյան երկրների հետ կնքում է արդարացի

Հիշեցնենք, որ Պոմպեոն ներկայումս կատարում է շրջագայություն Հայավային Ամերիկայի երկրներում:

Այս թեմայով
am