Հույս ունեմ՝ Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի. Պորոշենկոն բարևներ է փոխանցել ՀՀ վարչապետին

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրապարակավ ողջունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Դա տեղի է ունեցել Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում, որտեղ Պորոշենկոն պետք է իր մրցակցի՝ նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու հետ մասնակցեր բանավեճի, սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք Զելենսկին չէր ներկայացել։ Մրցակցի բացակայությունը Պորոշենկոն լրացրել է լրագրողների հարցերին պատասխանելով։ Պորոշենկոն բարևներ է փոխանցել ՀՀ վարչապետին՝ պատասխանելով Հայաստանի հետ ծրագրերի և Ուկրաինայում բնակվող հայերի վերաբերյալ հայ լրագրողուհու հարցին։Պորոշենկոյի խոսքով՝ միջազգային տարբեր համաժողովների ժամանակ արդեն մի քանի անգամ հանդիպել է Փաշինյանին։ Նա իր աջակցությունն է հայտնել ՀՀ-ում կատարվող բարեփոխումներին և հույս հայտնել, որ «Փաշինյանի մոտ ամեն ինչ կստացվի»։ Նա մատնացույց է արել էկոնոմիկայի, մշակույթի, մարդկանց միջև կոնտակների և այլ ոլորտներում համագործակցության զարգացման համար երկու երկրների միջև առկա մեծ ներուժը։

«Ես խիստ հակված եմ այն բանին, որ ծագումով հայ Ուկրաինայի քաղաքացիներն Ուկրաինայում իրենց զգան, ինչպես տանը»,-ասել է նա՝ նշելով, որ հայերի իրավունքների պաշտպանությունը գտնվում է «նախագահ Պորոշենկոյի պաշտպանության ներքո»։

Հարցի պատասխանը հասանելի է 10-րդ րոպեից։

 

Այս թեմայով
am