Խնդիրը գտնվում է ՊԵԿ-ի ուշադրության կենտրոնում. կառույցից արձագանքում են irakanum.am-ի հրապարակմանը

ՀՀ ՊԵԿ լրատվական ծառայությունից արձագանքել են Irakanum.am-ի հրապարակմանը: Քիչ առաջ մենք գրել էինք Նորագավթի մաքսատանը Հայասան վերադարձած ընտանիքից գումար են պահանջել,ապա փչացրել իրերը վերտառությամբ հոդված:

« Տվյալ քաղաքացին մոտ 10 տարի բնակվել է Բելգիայում և դժվարանում է ամբողջական փաստաթղթերի փաթեթ ներկայացնել մշտական բնակության վերադարձի արտոնությունից օգտվելու համար: Այս քաղաքացու հարցը մեկ շաբաթից ավել ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներիսյանի ուշադրության կենտրոնում է, նա կապ է հաստատել Բելգիայում ՀՀ դեսպանության հետ և ՊԵԿ-ը փորձում է աջակցել թղթերի ձեռք բերման հարցում, որպեսզի քաղաքացին օգտվի արտոնությունից և մաքսազերծման գումար չվճարի»- ասված է ՊԵԿ պարզաբանման մեջ:

Ինչ վերաբերում է իրերը ոչ բարենպաստ պայմաններում պահելուն,ապա ՊԵԿ- ից հայտնեցին, ստեղծվել է հատուկ խումբ, գույքագրվել են բոլոր մաքսային պահետների ներկա վիճակը, կարողությունները։ Առաջիկայում ՊԵԿը իրականացնելու է ստուգումներ բոլոր մաքսային պահեստներում։

 

Այս թեմայով
am