Գեղարքունիքում բախվել են ВАЗ 2121-ն ու ВАЗ 21070-ը. 1 հոգի տեղում մահացել է, 2-ը՝ հոսպիտալացվել. Shamshyan.com

Ապրիլի 12-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2121 մակնիշի 47 XX 888 համարանիշի և ВАЗ 21070 մակնիշի 13 ՍԼ 783 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր ախտորոշմամբ, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:

 

Այս թեմայով
am