Փաշինյանի անվտանգության պետը՝ ԵԽԽՎ լիագումար նիստին (լուսանկար)

Հայաստանի Հանրապետությունն ունի մի վարչապետ, ով շաբաթօրյակին ծխախոտի մնացորդ է ձեռքով գետնից հավաքում, սելֆիներ է անում ժողովրդի հետ, նրանց կողքին է ինչպես հավասարը, անզիջում պայքար է մղում դրոշի հանդեպ անվայել պահվածք դրսևորողների հանդեպ, 50.000 աշխատատեղ է բացել, ինչպես ինքն է հայտարարել, և կարճ ասած՝ շատերի ընկալմամբ ժողովրդի ծոցից դուրս եկած, Իջևան մոլորակից իջած փրկիչ է:

Սակայն վերադառնանք իրականություն:

Մարդ է, ով չի ծառայել բանակում, որդին բանակում՝ ինչպես «սանատորիայում», ամիսը երկու անգամ էլ պետական ուղղաթիռով մեկնում է որդուն տեսակցելու, հետևից թիկնապահների հրոսակախումբ է տեղափոխում և այնքան է մտահոգված իր անվտանգությամբ, որ անգամ ԵԽԽՎ լիագումար նիստին իր անձնական թիկնազորի պետ Գևորգ Մովսեսյանին նստեցնում է դահլիճում, հենց իր հետևում, պետության ու հանրության հաշվին ինքը Եվրոպայում, կինն՝ ԱՄՆ-ում: Ահա այսպես է անցնում փրկչի առօրյան:

Պաշտոնական կայքից վերցված լուսանկարում երևում է Փաշինյանի հետևում նստած անձնական թիկնազորի պետ Գևորգ Մովսեսյանը, ինչքանով է անհրաժեշտ ԵԽԽՎ լիագումար նիստին իր թիկնազորի պետի ներկայությունը, այդպես էլ չկարողացանք հասկանալ, երևի թե կմեջբերեն՝ արարողակարգը:

Ցավալին այն է, որ հեղափոխված Հայաստանում այդպես էլ չփոխվեցին նախորդների ստանդարտներն ու արարողակարգերը, չէ՞ որ նորերին դա ձեռք է տալիս:

Նիկոլ Փաշինյանը, ինչքան էլ ուներ հանրային աջակցություն, այսօր սակայն իրավիճակ է փոխվել և ինքն այսօր ամենայն լրջությամբ մտահոգվում է իր անձի անվտանգությամբ, քանի որ օր օրի հասկանում է հանրային տրամադրվածությունն իր դատարկախոսությունների, սին խոստումների, հրապարակած կեղծ թվերի նկատմամբ:

Թեպետ և սա հարցի մի կողմն է: Մյուս կողմում մեզ բաժին հասած փրկչի չտեսությունն է. մարդ, ով փոքր ժամանակ հեծանիվ չի ունեցել, բանտում՝ դիրք չի ունեցել, ընդդիմադիր եղած ժամանակ էլեկտորատ չի ունեցել, այսօր ունի ամեն ինչ, բայց, միևնույն է, մի բան այն չէ՝ իր ներկայությամբ անգամ թիմակիցներն են միմյանց միս կրծում և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորում իր նկատմամբ:

Չե՛ն հարգում, և վերջ:

NEWSPRESS.am

Այս թեմայով
am