Ծառուկյանի օբյեկտներում ստուգումներն իրականացվում են ինչ-որ հաղորդագրությունից հետո

«Հրապարակ» թերթը գրում է. ««Առինջ մոլից» բացի, վերջին երկու օրերին ստուգումներ են սկսվել նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնին պատկանող ԱԳԼՃԿ-ներում։ Մասնավորապես, ստուգումներ են իրականացվում «Մուլտի գազ» և «Մուլտի լիոն» գազալցակայանների ցանցերում, որը պատկանում է Ծառուկյան ընտանիքին, սակայն հավատարմագրային կառավարման է հանձնված «Մուլտի գրուպ» կոնցեռնին։«Ինչ-որ հաղորդագրություն է եղել, որի հիման վրա էլ ստուգումներ են իրականացնում»,- ասաց Իվետա Տոնոյանը։ Տոնոյանը կապ է տեսնում Գագիկ Ծառուկյանի օրերս ԱԺ-ում հնչեցրած սուր քննադատության և այդ ստուգումների միջև։

Հիշեցնենք, որ ԱԺ-ում Ծառուկյանը հայտարարեց, որ Փաշինյանի թիմը չի կարողանում իր առջև դրված գործառույթներն իրականացնել, քննադատեց նաև մանր և միջին բիզնեսը ճնշելու, հարկային նոր պարտավորություններ ավելացնելու իշխանության մտադրությունները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am