Աբովյանում երիտասարդ աղջիկը երկու տղամարդու է դանակահարել

Աբովյան քաղաքում «նոր սիրեկան» ունենալու շուրջ միմյանց հանդիմանելու համար ծագած վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ Դատական տեղեկատվական համակարգը տեղեկացնում է, որ դեպքը տեղի է ունեցել նախորդ տարվա աշնանը՝ Աբովյան քաղաքում։

Երիտասարդ կինը մեղադրվում է երկու տղամարդկանց առողջությանը դիտավորությամբ մինջին ծանրության վնաս պատճառելու համար։

Ըստ մեղադրանքի՝ Ա. Ա.–ն ժամը 04:30-ի սահմաններում ընկերոջ հետ գտնվել է Աբովյան քաղաքի գիշերային ակումբներից մեկում։ Նույն ժամանակահատվածում ակումբում է գտնվել նաև կնոջը ծանոթ մեկ այլ կին: Այնուհետև, հիշյալ ակումբի բակում Ա. Ա.ն իրեն չճանաչելու, ինչպես նաև «նոր սիրեկան» ունենալու համար հանդիմանել է իր ծանոթ կնոջը և այդ կապակցությամբգ նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որին միջամտել է մի տղամարդ, ով հայհոյել և հրել է Ա. Ա–ին: Վերջինս, իրեն հարվածելու, հրելու և հայհոյելու հանգամանքից վրդովված՝ Խ.Խ–ին և Կ. Ս–ին պատժելու նպատակով, իր մոտ գտնվող դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել տղամարդկանց մարմնի տարբեր հատվածներին՝ նրանց առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս։

Ա. Ա–ի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

Հիշյալ գործը Կոտայքի մարզի դատախազությունն ուղարկել է նույն մարզի դատարանին։

 

Այս թեմայով
am