Չվճարող հիվանդի համար վճարելու է նրան բուժող բժիշկը

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը չի իջնում մամուլի էջերից՝ այստեղ վերջին ամիսներին գրեթե չկա օր, որ մի ուշագրավ դեպք չպատահի, գրում է hraparak.am-ը։Մեզ պատմեցին, որ հիվանդանոցի նորանշանակ տնօրենը՝ Արման Հովակիմյանը, նոր կարգ է սահմանել, որ չվճարող հիվանդների փոխարեն պետք է վճարեն նրանց բուժող բժիշկները։ Այսինքն՝ բժիշկն է դառնում երաշխավոր, պայմանագրային կողմ, որ հիվանդը բուժումը ստանալուց հետո կվճարի՝ «չի թռնի»։Ընդ որում, սա հատկապես վերաբերում է մահվան դեպքերին, երբ վիրահատության ժամանակ կամ բուժման ընթացքում մարդը չի ապրում, բայց հիվանդանոցը ծախսեր է արել՝ հիվանդասենյակի գումար, դեղորայք եւ այլն։ Այս տեղեկությունը մեզ հաղորդած աղբյուրը նշեց, որ կարծես թե հիվանդանոցի հայտնի բժիշկներից մեկը՝ թոքաբան Հովհաննես Սարկավագյանը, արդեն հայտնվել է նման իրավիճակում՝ իր գրպանից վճարել է մահացած հիվանդի փոխարեն, մինչդեռ անցյալում չվճարված գումարները մնում էին հիվանդանոցի վրա։

Այս թեմայով
am