Հրդեհ երեւանյան գազալցակայաններից մեկում

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 11-ին, ժամը 05:21-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուբինյանց փողոցի թիվ 41/1 հասցեում գործող գազալցակայանի տրանսֆորմատորների սենյակում (մոտ 20 քմ տարածքում):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:48-ին, մարվել՝ 06:05-ին:

Այրվել են էլեկտրական հաշվիչներ, ապահովիչներ եւ մալուխներ (մոտ 10 գմ), մասամբ ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 4 քմ): Հրդեհի հետեւանքով տուծածներ չկան:

Այս թեմայով
am