Վախթանգ Կիկաբիձեն՝ Գեորգի Դանելիայի մասին. Ես անձամբ նրան երբեք չեմ մոռանա

«Չկա այլեւս իմ շատ սիրելի մարդը, մտերիմ ընկերը, հիանալի ռեժիսորը, նկարիչը, գրողը, մեծատառով մարդը, նման հումորով... Ես հազվադեպ եմ նման հումոր հանդիպել», - նշել է դերասանը:

Կիկաբիձեն պատմել է  իր ընկերոջ հետ վերջին հեռախոսազրույցի հիշողությունների մասին՝ նշելով, որ նրանք կատակել են, երեւակայել մահից հետո իրենց հանդիպման մասին:

Կիկաբիձեն պատմել է, որ նրանք երկուսն էլ շատ են սիրել ձուկ որսալ եւ Դանելիան ասել է, որ սպասելու է իր ընկերոջը, իսկ Կիկաբիձեն հավելել է, որ երբ նա գա, նրա ձեռքին երկու ուռկան կլինի, նրանք կգնան ոսկե ձկնիկներ որսալու, սեղան կգցեն եւ կհրավիրեն իրենց բոլոր կյանքից վաղ հեռացած ընկերներին:

«Երեկոյան տարատեսակ  ուտեստներից հյուրասիրություն կկազմակերպենք եւ կհարվիրենք մեր բոլոր մտերիմ ընկերներին, որոնք մեզանից շուտ են հեռացել եւ առաջին կենացը կբարձրացնենք նրանց համար, ովքեր մնացել են տանը՝ Մոսկվայում, Թբիլիսիում», - ասել է դերասանը:

«Ինձ համար շատ տխուր է խոսել: Ես երեկ ամբողջ գիշեր կնոջ պես  լաց եմ եղել: Երկնային արքայություն նրան: Ես անձամբ երբեք չեմ մոռանա նրան, որովհետեւ նա ինձ մեծ արտիստ դարձրեց... Դա լրիվ Գիյան է արել: Ես վաստակ չունեմ դրանում», - հավելել է Կիկաբիձեն:

Այս թեմայով
am