Նատալիա Օրեյրոն Հայաստանում է

Արդեն Երևանում է ուրուգվայցի հայտնի երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոն: Նա ժամանել է այսօր՝ ապրիլի 5-ի առավոտյան: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են լրագրողներ ու երկրպագուներ:

Օրեյրոն լրագրողներին ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում ու շատ գոհ է: Նշել է, որ արդեն այստեղ են ամուսինն ու որդին, որոնց 1 ամիս չի տեսել, քանի որ անընդհատ շրջագայությունների մեջ է եղել: Նաև պատմել է, որ հայերի մասին շատ է լսել, քանի որ Արգետնտինայում հայկական մեծ համայնք կա:

«Վայրի հրեշտակը» հեռուստասերիալից հայտնի երգչուհին Երեւանում մենահամերգով հանդես է գալու ապրիլի 7-ին:

Համերգը տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Սկսվելու է 19:00-ին:

 

Այս թեմայով
am