Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար

Վրաստանում Հայաստանի դեսպանատնից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ ապրիլի 4-ին՝ ժամը 21։00-ի դրությամբ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով Վերին Լարս տանող Գուդաուրի-Կոբի ճանապարհահատվածը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար։

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

Այս թեմայով
am