Լոռու մարզպետի քայլած բարեկամը նշանակվել է Վանաձորի թատրոնի տնօրեն

Մարտի 28-ին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանի հետ միասին՝ տնօրենի պաշտոնից ազատվել է նաեւ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Ագնեսա Շահնազարյանը:

Ի տարբերություն Կոնստանտին Օրբելյանի, Ագնեսա Շահնազարյանի պայմանագիրը, ոչ թե խզվել է, այլ ժամկետն է ավարտված եղել եւ արդեն պարզ է, որ նոր իշխանությունների համար նախորդների նշանակումները վտանգավոր են, համենայնդեպս, այդպես է իր հարցազրույցներից մեկում ասել տիկին Ղարիբյանը եւ պարզից էլ պարզ է, որ ցանկություն չէին ունենա թարմացնել պայմանագիրը նրա հետ:

Այդուհանդերձ, արդեն հայտնի է, որ Վանաձորի թատրոնինոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Վանաձորի կերպարվեստի թանգարանի էքսկուրսավար,Վանաձորի պետականմանկավարժական համալսարանում եւ Երեւանի թատրոնիեւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորիմասնաճյուղում դասավանդած Լուսինե Սահակյանն է, ում օրերս Նազենի Ղարիբյանն անձամբ է ներկայացրել թատրոնի անձնակազմին: «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, նոր տնօրենն այդքան էլ թատրոնի կոլեկտիվի սրտով չէ եւ չի բացառվում, որ այնտեղ էլ շուտով նոր սկանդալ հասունանա:

Ի դեպ, թատրոնի նորանշանակ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Սահակյանը այդ պաշտոնում նշանակվելու համար պարզվում է՝ երկու կարեւոր «արժանիք» ունի, նախ՝ Լոռու մարզպետ Անդրանիկ Ղուկասյանի մտերիմ բարեկամն է եւ ամենակարեւորը՝հեղափոխության օրերին քայլել է:

Աղբյուրը՝ iravunk.com

Այս թեմայով
am