Արքայազն Հարին և Մեգան Մարքլը համատեղ էջ են բացել Instagram-ում (լուսանկարներ)

Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի սկեսրայրը՝ արքայազն Չարլզը, արգելել է նրան կրել ադամանդե թագը, որը պատկանել է իր հանգուցյալ կնոջը՝ արքայադուստր Դիանային։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Թագի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել անցած աշնանը, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն հիմա։ Այդ ժամանակ արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը պաշտոնական այցով ուղևորվել էին Ֆիջի, որտեղ նրանց պատվին ճոխ ընդունելություն էր կազմակերպվել։

Հղի դքսուհին ցանկացել է կրել արքայադուստր Դիանայի թագը, սակայն արքայազն Չարլզը թույլ չի տվել՝ ասելով, որ նա արտասովոր տեսք կունենա՝ նման շքեղություն ցուցադրելով աղքատ երկրում։

Արքայազն Հարրին պաշտպանել է կնոջը և նույնիսկ վիճել հոր հետ։ Վեճին միջամտել է թագուհի Եղիսաբեթ Երկրորդը՝ համոզելով թոռանը, որ Մեգանը չի կարող ստանալ ամենը, ինչ պահանջում է։ Նշվում է, որ նույն երեկո նույն թագով Քեյթ Միդլթոնը հայտնվել է այլ միջոցառման։

Այս թեմայով
am