Հեմոդիալիզի գործով կալանավորված պաշտոնյան նախարարի դեմ ցուցմունք չի տվել

Բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում  կալանավորված պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանին մի քանի օր առաջ հարցաքննել են: Այս մասին Araratnews.am-ը տեղեկացավ նրա փաստաբան Դավիթ Մնացականյանից:

Հարցին՝ հավաստի՞ են լուրերը, որ գործով կալանավորվածները ցուցմունք են տալիս նախարար Արսեն Թորոսյանի դեմ, Դավիթ Մնացականյանը դժվարացավ պատասխանել. «Տեղյակ չեմ, պարոն Ադյանի դեպքում չկա նման բան»:

Դավիթ Ադյանի փաստաբանի խոսքով՝ առաջիկայում կլինեն  առերեսումներ, նոր նյութեր ու միջնորդություններ կներկայացվեն:

Այս թեմայով
am