Հայաստանը կոռուպցիայի թանգարան է բաց երկնքի տակ. Նիկոլ Փաշինյան

Այսօր ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը  ԱԺ ճեպազրույցների ժամանակ տեսակետ է հայտնել, թե  Հաղթանակի զբոսայգուց բացի այլ տարածքներում ավելի շքեղ դղյակներ կան:

Աղվան Վարդանյանի հայտարարությանն արձագանքել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Երբ ասում են՝ Հայաստանը թանգարան է բաց երկնքի տակ, հիմա Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ գտնվող տարածքներն, իսկապես, կոռուպցիայի թանգարան են բաց երկնքի տակ: Բացառված է, որ այնտեղ լինի որևէ հողակտոր, որևէ գործողություն, որ կոռուպցիայի հետ կապ չունենա»,-ասել է նա:

Փաշինյանն անդրադարձել է նաև ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հայտարարած հացադուլին և նշել, որ հացադուլը լուրջ քայլ է և հացադուլ հայտարարողը պետք է հաշիվ տա այդ քայլի լրջությանը:

Նա հավելեց, որ կծանոթանա հացադուլի պահանջների բովանդակությանը, ապա համապատասխան եզրակացությունները կանի:

Այս թեմայով
am