Բրյուս Ուիլիսը 33 մլն դոլարով վաճառքի է հանել Թըրքս և Կայկոս կղզիներում իր առափնյա անշարժ գույքը (լուսանկարներ)

Ամերիկացի հայտնի դերասան և պրոդյուսեր Բրյուս Ուիլիսը 33 մլն դոլարով վաճառքի է հանել Թըրքս և Կայկոս կղզիներում իր առափնյա անշարժ գույքը, որն օվկիանոսի ափին ճոխ առանձնատուն է ընդգրկում:

Ինչպես նշում է Daily Mail-ը, անշարժ գույքի ընդհանուր տարածքը մոտ 3250 քառակուսի մետր է: Վաթսունչորսամյա դերասանն անշարժ գույքը ձեռք է բերել դեռևս 2000թ.-ին, իսկ 4 տարի անց ավարտել է ճոխ առանձնատան շինարարությունը:

Առանձնատունն ունի 11 ննջարան, 13 լոգարան, մեծ լողավազան և վերանորոգվել է անցած տարի: Տան մոտակայքում գտնվում է նաև հյուրերի համար նախատեսված 2 առանձնատուն:

Ուիլիսն ու նրա կինը՝ Էմմա Հեմինգ Ուիլիսը, ամուսնացել են կղզում՝ 2009թ.-ին: Լուրեր են շրջանառվում այն մասին, որ ամուսինները մտադիր են տեղափոխվել Լոս Անջելես, որտեղ արդեն 9,4 մլն դոլար արժողությամբ առանձնատուն են գնել:

Այս թեմայով
am