Ռուսական «Զվեզդա» հեռուսատաալիքը վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս Գարեգին Նժդեհի և իշխող կուսակցության հասցեին

Ռուսական «Զվեզդա» հեռուսատաալիքը բառիս բուն իմաստով վիրավորական արտահայտություններ է թույլ տալիս ոչ միայն մեր ազգային հերոս Գարեգին Նժդեհի, այլ իշխող կուսակցության հասցեին։ Մեր մեջ մենք կարող ենք քննադատել ցանկացած կուսակցության, բայց այլ բան է, երբ պետական միջոցներով պահվող ՌԴ ՊՆ ի պաշտոնական ալիքը ծաղրում է հայկական կուսակցությանը, այս ամենը ուղղակիորեն կապվեց Հայաստան-ԵՄ համաձայանգրի նախագծի հետ։ 

Ռուսական հեռուստաընկերության պահվածքն իսկապես տհաճ է, դրան ի պատասխան, օրինակ,մեր հեռուստաալիքներից մեկը շատ հանգիստ կարող է խոսել ռուսական պատմության սև, անմարդկային էջերի մասին, որոնք թույլ են տրվել մեր ազգի հանդեպ։

Անկեղծ ասած՝ ռուսական որոշ հաղորդումներ դիտելուց հետո հիշում եմ վերջերս շատ տարածված մի արտահայտություն «весь мир это один большой антироссийский проект»։ Տղեք ծիծաղելի է, այսպես երկար ճանապարհ չեք անցնի, առավել ևս, երբ կպնում եք մի ժողովրդի ազգային հերոսի, ով ոչ թե հակառուս էր, այլ ուղղակի հայակենտրոն էր։ Մենք էլ կարող ենք հերսների վրայով անցնել, բայց չափը լավ բան է։ Նժդեհին տեռորիստ համարող մարդը պետականությունից ոչինչ հասկանալ չի կարող։

Զոհրապ Եգանյան. ֆեյսբուք: 

Այս թեմայով
am