Ոչ ապուշ են, ոչ էլ՝ հոգեկան հիվանդ,ԿԸՀ-ն կտրամադրի փաստաթղթերը. Հայրիկյանը հացադուլ է հայտարարել (տեսանյութ)

«Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանն այսօր՝ նոյեմբերի 20-ին, հացադուլ է սկսել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ: Նա բողոքում է  հանձնաժողովի հակասահմանադրական գործողությունների դեմ: ԱԻՄ նախագահը ցանկանում է կազմակերպել ստորագրահավաք՝ Սահմանադրական փոփոխություններ կազմակերպելու համար և այդ հարցով դիմել է ԿԸՀ: 

Meganews.am-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ ԿԸՀ ձևաթուղթ չի տրամադրում սահմանադրական փոփոխությունների համար ստորագրահավաք իրկանացնելու նպատակով։ « ԿԸՀ-ն չի ընդունում նոր Սահմանադրությունը: Սահմանադրությունը նրա համար է, որ իշխանություններն իրենց ինչ-որ սահմանի առաջ զգան, Սահմանադրության հիմնական նպատակն է, որ քաղաքացին լինի երկրի տերը: Մեր ընդունած սահմանադրական փոփոխությունն այն է, որ եթե նախկինում քաղաքացին կարող էր ընտրել վարչապետին նշակող նախագահին` գլխավոր հրամանատարին, ապա այս՝ իբրև թե ժողովրդավարության համար արված փոփոխություններով, քաղաքացին զրկվեց այդ հնարավորությունից»,-ընդգծեց նա։

Հայրիկյանը վստահ է, որ կարող է 200 հազար ստորգրություն հավաքել և նախաձռենել սահմանդրական փոփոխություններ, ինչը այս սահմանդրությամբ թույլատրելի է։ Ըստ նրա ներկա սահմանդրությունը պիտի փոխվի այն խուլիգանություն է, ապուշության, սրիկայություն։

Լրագրողների այն հարցին, թե ինչ է պատրաստավում  անել ԿԸՀ-ի մերժելու դեպքում, Հայրիկյանը  պատասխանեց. «Ոչ ապուշ են, ոչ էլ՝ հոգեկան հիվանդ,ԿԸՀ-ն կտրամադրի փաստաթղթերը: Մենք նրանց հիշեցնում ենք, որ կա Սահմանադրություն»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

Այս թեմայով
am