Սամվել Տեր-Սահակյանը կես միավորով ետ է Եվրոպայի առաջնության առաջատարից

Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Սամվել Տեր-Սահակյանը և Սերգեյ Մովսեսյանը: Իրենց պարտիաները խաղաղ արդյունքով ավարտեցին Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը, Մանուէլ Պետրոսյանը:

Այժմ 7 տուրից հետո Սամվել Տեր-Սահակյանը միայն կես միավորով է ետ առաջատարներից և ունի 5,5 միավոր:

Եվրոպայի անհատական առաջնությունն ուժեղ կազմ է հավաքել: Հայաստանը կարևորագույն այս ստուգատեսում ներկայացված է  8 շախմատիստով: Մրցաշարում խաղում են գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Մանուէլ Պետրոսյանը և միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը: Առաջնությանը մասնակցում են 357 բարձրակարգ շախմատիստներ, որոնցից 142-ը կրում են գրոսմայստերի տիտղոս:  

Այս թեմայով
am