Աշխատողի պոչը դնում են գործատուի ոտքի տակ. Պետրոսյան

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցությունն օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել: Նախագծի հեղինակներից մեկը՝ Գևորգ Պետրոսյանը, ԱԺ նիստի ընթացքում ներկայացրել է նախագծի էությունը:

«ՀՀ գործող Աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ թույլատրվում է ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքել համատեղությամբ աշխատողի հետ: Այս նորմի այս վիճակով իրավակարգավորման պարագայում անցյալ գումարման Ազգային ժողովում այսպիսի իրավիճակ եղավ, երբ գիտամանկավարժական գործունեություն իրականացնող դասախոսներն ընտրվում էին քաղաքական պաշտոններում, նրանք բուհերի հետ ունեին անժամկետ պայմանագիր, բուհերը, նրանց քաղաքական պաշտոնում ընտրվելու հանգամանքը մեխանիկորեն հիմք ընդունելով, նրանց անորոշ ժամկետով կնքած աշխատանքային պայմանագրերը դարձնում էին ժամկետային, որպեսզի ամեն տարի գնաս, բուհի ղեկավարին խնդրես, աղաչես, որ քեզ հետ ևս մեկ տարով պայմանագիր կնքի: Այսինքն՝ աշխատողի, կներես այդ ժողովրդական ասույթի համար, պոչը դնում են գործատուի ոտքի տակ»,-աասց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ եթե աշխատողը տվյալ բուհի համար իրականացնում է մշտական բնույթ կրող գործունեություն, ի՞նչ նշանակություն ունի, որ նա ընտրվել է քաղաքական պաշտոնում:

«Քանի որ ի սկզբանե նպատակն այն էր, որ դա վերաբերեր բացառապես պատգամավորներին, բայց մտածեցինք, որ կարող է այստեղ կարծիք ստեղծվի, որ մեր դարդերն ենք հոգում, դրա համար մենք դրեցինք ընտրովի քաղաքական պաշտոնի: Բայց ինչու՞ է դա հատկապես վերաբերում պատգամավորին, որովհետև ՀՀ գործող օրենսդրության համաձայն՝ պատգամավորն այն եզակի պետական բարձրաստիճան պաշտոնատար անձն է, ում վերաբերյալ գործունեությունը կարգավորող օրենքի, մասնավորապես, ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին 2016 թվականի օրենքի համաձայն՝ պատգամավորն աշխատում է չնորմավորված աշխատաժամանակով, այսինքն՝ նա լիարժեք հնարավորություն ունի պատգամավորի աշխատանքը զուգորդել գիտամանկավարժական գործունեության հետ»,-ասաց նա:

 

Այս թեմայով
am