Գեղամ Գեւորգյանը Ավինյանին հիշեցրել է ժամանակին արված լավությունները

«Հրապարակ» թերթը գրում է.

«Գյուղնախն օպտիմալացման ենթակա կառույցների թվում է. Գյուղնախարար Գեղամ Գեւորգյանը, փորձում է ամրապնդել քայլարշավող կառավարիչների հետ կապերը, նույնիսկ հիշեցնել ժամանակին արած լավությունները: Իսկ լավությունը 35 հազար դոլարի կամ 16 մլն դրամի պեռտական դրամաշնորհն է, որը Գեւորգյանը, լինելով գյուղզարգացման հիմնադրամի տնօրեն տվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընտանիքին պատկանող Իրիգեյթ ՍՊԸ-ին, որը զբաղվում է չրերի արտադրությամբ եւ ինչի շնորհիվ Տիգրան Ավինյանը վայելում է Չրերի Տիկո մականունը:

Թերթը հիշեցնում է, որ ոչ վաղ անցյալում Վերահսկիչ պալատի կատարած ուսումնասիրությամբ Գեղամ Գեւորգյանի ղեկավարած ԾԻԳ-ում չարաշահումներ հայտնաբերվեցին, ինչի արդյուքննում արձանագրվեց որ Համաշխարհային բանի եւ այլ վարկային ու դրամաշնորհային ծրագրեի գումարները փոշիացվել են: Վերահսկիչի նյութերով որեւէ գործ չհարուցվեց»:


Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am