Ազգային ժողովի մաքրուհիները բողոքի ակցիա են անցկացնում

Ազգային ժողովի մաքրուհիները բողոքի ակցիա են անցկացնում․ պահանջում են իրենց համար նվազագույն աշխատավարձ սահմանել: Նրանց խնդրին դեռևս լուծում չի տրվել:

Այդ ընկերությունը նոր պայմանագիր է առաջարկել մինչ օրս խորհրդարանում աշխատող մաքրուհիների հետ: Նոր պայմանագրերով՝ մաքրուհիների աշխատավարձը կնվազի՝ օրվա մեջ երկու ժամվա աշխատանքի դիմաց նրանք կստանան 40 հազար դրամ՝ նախկին 67 հազարի փոխարեն, բայց, միաժամանակ, կազմակերպությունը պարտավորվել է նրանց ապահովել նաև այլ աշխատանքով, որպեսզի մաքրուհիները օրվա մեջ ավելի երկար աշխատեն ու դրա դիմաց ստանան ավելի շատ գումար։

Մաքրուհիները, սակայն, դեմ են դրան՝ պնդելով, որ պայմանագրի պայմաններն իրենց հետ չեն քննարկել: Նրանք հայտարարել են, որ ապրիլի 1-ից աշխատանքի չեն գալու։

Այս թեմայով
am