Եվրոպական դատարանի վճիռները կարդացե՛ք, նոր այդքան շռայլաբար օգտագործեք մեր նկատմամբ. Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հեղինակած «Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը 39 կողմ, 68 դեմ, 3 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժվեց: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը ներկայացրեց հիմքերը, որոնք ստիպում են դեմ լինել:

«Եթե ձեր մասնագիտական հակաճառությունն էդքան հիմնավոր էր, ես իմ էջում հրապարակային բանավեճի առաջարկ էի արել՝ խնդրելով, որ որևէ մեկը գա, հակափաստարկներ ներկայացնի, բա ինչո՞ւ ոչ մեկը չընդունեց, գնացե՛ք, Եվրոպական դատարանի վճիռները կարդացե՛ք, նոր այդքան շռայլաբար օգտագործեք մեր նկատմամբ»,- ասաց նա:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց՝ Գևորգ Պետրոսյանի ելույթը որքանո՞վ է վարման կարգով, նշեց՝ ժամանակն է հստակեցնել՝ որն է վարման կարգով, որը՝ չէ:

Այս թեմայով
am