Այսօր գնում ենք ֆուտբոլ. Նիկոլ Փաշինյան

«Այսօր գնում ենք ֆուտբոլ՝ ժամը 21.00-ին, Հանրապետական մարզադաշտ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՖՖ-ի հաղորդմամբ`մարտի 26-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան-Ֆինլանդիա հանդիպումը: Խաղը կսպասարկի Չեռնոգորիայի մրցավարական անձնակազմը՝ Նիկոլա Դաբանովիչի գլխավորությամբ: Օգնականներն են Միլովան Ջուկիչը և Յովիցա Տատարը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Միլովան Միլաչիչը: Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Միխալ Լիստկևիչը Լեհաստանից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչն է Շմուել Շտեյֆը Իսրայելից:

 

Այս թեմայով
am