Արթուր Դավթյանը առաջիկա ամսում հրաժեշտ կտա պաշտոնին. Փաշինյանը թեկնածու ունի

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությունը վերջին մի քանի ամիսներին առավել աչքի ընկավ կադրային քաղաքականությամբ եւ պետական համակարգում գործող նախկին 
դերակատարներից աստիճանաբար ազատվելու տակտիկայով:

«Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկա «թիրախը» գլխավոր 
դատախազությունն է: Թերթի աղբյուրի փոխանցմամբ, առաջիկա ամսվա ընթացքում իր
պաշտոնին հրաժեշտ կտա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ըստ 
տեղեկությունների, վարչապետն արդեն աչքի տակ ունի իր թեկնածուն. դա Գեւորգ 
Կոստանյանն է, ով նախ՝ ունի այդ պաշտոնում աշխատելու փորձ եւ իր վերջին 
շրջանի դիրքավորմամբ ամբողջովին համապատասխանում է նոր կառավարության 
չափորոշիչներին»:

Այս թեմայով
am