5 հողամաս, առանձ­նատուն, ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք, մեքենաներ. Մաթևոս Ասատրյանի ունեցվածքը

«Փաստ» թերթը գրում է.

«ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթեւոս Ասատրյանը Բարձրաստիճան պաշտո­նատար անձանց էթիկայի հանձնաժողո­վին է ներկայացրել 2019թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովին ներկայացրած փաս­տաթղթի համաձայն՝ պատգամավորը հայտարարագրել է 5 հողամաս, առանձ­նատուն, ավտոտնակ, հողին ամրացված այլ անշարժ գույք:


Նա հայտարարագրել է նաեւ UAZ 31519, TOYOTA LAND CRUISER 200 4.0, KAMAZ 5511 մակ­նիշի մեքենաներ:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջո­ցը կազմել է 100 000 ՀՀ դրամ: Պաշտոնական պարտականություննե­րը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչեւ պաշտոնական պարտականու­թյունները ստանձնելու օրը ստացված եկամուտների վերաբերյալ տվյալներ չկան:

Նշենք, որ ըստ ներկայացված կեն­սագրական տվյալների, նա 2012 թվա­կանից մինչեւ 2019 թվականի հունվարի 14-ը տնօրինել է Քուչակի Միհրդատ Ասատրյանի անվան մանկապատանե­կան մարզադպրոցը: 2014 եւ 2017 թթ. վերապատրաստում է անցել եվրոպա­կան «կուղ Կլուբ դե Նից», «Կավի Գալ» թիմերում եւ այլ մարզադպրոցներում: Մաթեւոս Ասատրյանն իրավաբան է»:

Այս թեմայով
am