«Փաշինյան-Ալիև հանդիպումը կայանալու է մարտի 29-ին Վիեննայում»

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կհանդիպեն Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մարտի 29-ին», - հաղորդում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով Ավստրիայի մայրաքաղաքում գտնվող դիվանագիտական աղբյուրները:

Այն փաստը, որ մարտի 29-ին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները գտնվելու են Վիեննայում, հաստատում է նաև այդ երկրի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենի պաշտոնական կայքը:

Դրա համաձայն մարտի 29-ին` ժամը 15-ի սահմաններում Ավստրիայի նախագահը Վիեննայի կենտրոնում գտնվող «Հոֆբուրգ» պալատում ընդունելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

«Դրանից երեք ժամ անց Վան Դեր Բելենը կընդունի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին», - տեղեկացնում է Ավստրիայի նախագահի կայքը:

Այս թեմայով
am