Վախճանվել Է երաժիշտ Սքոթ Ուոքերը

76 տարեկան հասակում վախճանվել Է երգիչ, The Walker Brothers խմբի նախկին մասնակից Սքոթ Ուոքերը (Նոել Սքոթ Էնգել): Այդ մասին, ինչպես հայտնել Է 4AD Records ընկերությունը՝ երաժշտական լեյբլը, որն աշխատել Է արտիստի հետ:

«Կես դարի ընթացքում Նոել Սքոթ Էնգելը հազարավոր մարդկանց կյանքը հարստացնում Էր որպես Ուոքեր եղբայրներից մեկը, իսկ հետո որպես արտիստ, պրոդյուսեր եւ անզիջում յուրօրինակության կոմպոզիտոր»,- նշվում Է 4AD Records-ի կայքում: Երաժիշտի մահվան պատճառը չի նշվում: Սքոթ Ուոքերը ժողովրդականություն Է ձեռք բերել 1960-ական թվականներին, երբ The Walker Brothers խմբի կազմում Էր:

Այդ ժամանակ նա Ջոնի (Ջոն Մաուս) եւ Հերի Ուոքերի (Հերի Լիդս) հետ միասին ձայնագրել Է այնպիսի հիթեր, ինչպիսիք են՝ The Sun Ain’t Gonna Shine Anymore-ը, Make It Easy on Yourself-ը, My Ship Is Coming In.-ը: 1967 թվականին եռյակի ցրվելուց հետո Սքոթ Ուոքերն սկսել Է մենակատարի կարիերան եւ թողարկել առեւտրային տեսակետից մի քանի հաջողված ալբոմներ՝ Scott-ը (1967 թ), Scott 2-ը (1968 թ.) եւ Scott 3-ը (1969 թ.): 1990-ական թվականների երկրորդ կեսին արտիստն զբաղվել Է փորձարարական երաժշտությամբ: Նրա վերջին աշխատանքը դարձել Է Նատալի Փորթմանի «Վոքս լյուքս» ֆիլմի համար գրած սաունդթրեքները:

Այս թեմայով
am