Արտակ Զեյնալյանին մահվան սպառնալիքներ հասցնողը Կարեն Ղազարյանի ազգականն է․ մանրամասներ

Երեկ ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքում գրել էր, որ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին մահվան սպառնալիքներ են տվել։ 

ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը հաստատեց տեղեկությունը «Հաստատում եմ հրապարակված տեղեկությունը, բայց նաև նշեմ, որ հրապարակվածը խախտել է անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը»։

  ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին Խորեն Ասլանյանի կողմից սպանության սպառնալիքներ տալու փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։

Այս մասին  հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ «Հարուցվել է քրեական գործ, այն ուղարկվել է դատախազություն։ Խորեն Ասլանյանը հրավիրվել է ոստիկանություն և բացատրական ցուցմունք է տվել»։

Խորեն Ասլանյանը Ադրբեջանում ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի հորաքրոջ որդին է։ 

Նշենք, որ Զեյնալյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հարցազրույցը, որից հետո նախարարին մեկնաբանություններ է ուղարկել Տավուշի մարզի Բերդավան բնակավայրի բնակիչ՝ 35-ամյա Խորեն Ասլանյանը, ով իր մեկնաբանություններով սպանության սպառնալիքներ է տվել Ա. Զեյնալյանին և որպես իշխանության ներկայացուցչի՝ սպառնացել է նախարարի նկատմամբ բռնություն գործադրել։

 

Այս թեմայով
am