Մահացել է ռեժիսոր եւ սցենարիստ Լարի Քոենը

Լոս Անջելեսում 77 տարեկանում մահացել է ռեժիսոր եւ սցենարիստ Լարի Քոենը։

Այս մասին տեղեկացվել է նրա Facebook-ի էջում։

«Նրա հետքը կմնա կինոյում եւ հեռուստատեսությունում։ Մեր խորին ցավակցությունները ընտանիքին, ընկերներին եւ երկրպագուներին»,- ասվում է տեղեկատվությունում։

Hollywood Reporter-ի տեղեկատվությամբ՝ Քոենը մահացել է մարտի 23-ի երեկոյան, մերձավորներով շրջապատված։

Լարի Քոենը եղել է «Կոլոմբո» դետեկտիվ հեռուստասերիալի (1973, 1974) մի քանի դրվագների սցենարիստը։ Նա նաեւ գրել է սցենարներ եւ նկարահանել այնպիսի ֆիլմեր, ինչպիսին են «Սեւ կեսարը» (1973), «Անկարգություններ Հառլեմում» (1973), «Այն ողջ է» եռագրությունը (1974, 1978, 1987), «Աստված պատվիրեց ինձ» (1976) «Լիալուսնի ծագումը» (1981), «Մահացու պատրանք» (1987), «Չար խորթ մայրը» (1989) կինոնկարները։

Այս թեմայով
am