Մարդասիրական օգնությամբ բեռնված ռուսական ինքնաթիռները վայրէջք են կատարել Վենեսուելայում

Մոտ 35 տոննա մարդասիրական օգնությամբ բեռնված ռուսական Իլ-62 և Ան-124 ռազմա-տրանսպորտային ինքնաթիռները վայրէջք են կատարել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի միջազգային Մայկետի օդանավակայանում։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները։

Կարակաս են ժամանել նաև 99 զինվորականներ՝ ՌԴ ցամաքային զորքերի գլխավոր շտաբի պետ Վասիլի Տոնկոշկուրովի գլխավորությամբ։

ՌԴ ՊՆ-ն չի մեկաբանում ռուսական ինքնաթիռների՝ Վենեսուելա ժամանելու տեղեկությունը։ Առցանց ծառայություների տվյալներով՝ ինքնաթիռները Կարակաս են ժամանել Սիրիայից՝ Դաքարի միջոցով։

Այս թեմայով
am