Դժվար է ասել, թե ով է սորոսական, իսկ ով՝ ոչ. Արմեն Գրիգորյան

Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում անդրադարձել է արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացին.«Արցախի բանակցային սեղան վերադառնալը նախկին ֆորմատի վերականգնում է: Ադրբեջանում ապրում են տարբեր ժողովուրդներ և երկխոսություն կարող է լինել տարբեր մակարդակներում»:

Նա նաև անդրադարձել է իրեն սորոսական որակելու պիտակներին և նշել, որ իրական քաղաքականության մեջ կարևոր են իրական փաստերը.

«Նույն Հանրապետական կուսակցությունը իր բազմաթիվ անդամներով, ոստիկանությունը, ԵՊՀ-ն բոլորը Սորոսի հիմանադրամի գրանտներ են ստացել, և դժվար է ասել, թե ով է սորոսական, իսկ ով՝ ոչ»:

Արմեն Գրիգորյանը նշել է, որ իր հասցեին արվող սորոսական լինելու «պիտակավորումը» բացարձակապես չի ազդում հայ-ռուսական հարաբերությունների վրա, ավելին՝ հայ-ռուսական հարաբերությունները այս պահին գտնվում են շատ բարձր մակարդակի վրա:

 

Այս թեմայով
am