Ռուս զինվորականները 35 տոննա բեռով ժամանել են Վենեսուելա. ԶԼՄ-ներ

Ռուս զինծառայողներին և 35 տոննա բեռ տեղափոխող Ան-124 և Իլ-62 ինքնաթիռները ժամանել են Կարակասին սպասարկող Մայկետիա միջազգային օդանավակայան:

Ինչպես տեղեկացնում է ТАССգործակալությունը՝ հղում անելով տեղի աղբյուրին, խոսքը 99 զինվորականի մասին է, որոնց ղեկավարը ՌԴ Զինուժի գլխավոր հրամանատարության կազմակերպչական վարչության պետ, գեներալ-գնդապետ Վասիլի Տոնկոշկուրովն է:

Նրանց դիմավորել են Վենեսուելայի Ազգային գվարդիայի ներկայացուցիչ Էդգար Կոլինա Ռեյեսը և Կարակասում ՌԴ դիվանագիտական առաքելության անդամներըՎենեսուելական աղբյուրի տվյալներով՝ դեպի Վենեսուելա ճանապարհին օդանավերը երկու կանգառ են կատարել՝ Դամասկոսում և Դաքարում:

 

Այս թեմայով
am