Մեսին չի մասնակցի Արգենտինայի հավաքականի առաջիկա խաղին

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին չի մասնակցի ազգային թիմի առաջիկա ընկերական խաղին Մարոկկոյի հավաքականի դեմ։ Արգենտինայի հավաքականի թվիթերյան էջը հայտնում է, որ «Բարսելոնայի» հարձակվողը աճուկային վնասվածք ունի։ Ձախ ազդրի վնասվածքի պատճառով հանդիպումը բաց կթողնի նաեւ հենակետային կիսապաշտպան Գոնսալո Մարտինեսը։ Հիշեցնենք, որ մարտի 22-ին Արգենտինայի հավաքականը Մադրիդում տեղի ունեցած ընկերական խաղում 1։3 հաշվով պարտվել էր Վենեսուելայի թիմին։ Մեսին անցկացրել էր ամբողջ հանդիպումը՝ 2018թ․ աշխարհի առաջնությունից հետո առաջին անգամ խաղալով ազգային թիմում։ Մարոկկո – Արգենտինա հանդիպումը տեղի կունենա մարտի 26-ին Մարոկկոյի Տանժեր քաղաքում։

 

Այս թեմայով
am