ԵՊՀ-ի 27-ամյա ուսանողը Volkswagen-ով բախվել է հաստաբուն ծառին ու շինության պատին

Մարտի 24-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 27-ամյա Գառնիկ Մկրտչյանն իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 MO 393 համարանիշի ավտոմեքենայով Թամանցիների փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հաստաբուն ծառին, այնուհետև` 52 հասցեի շինության պատին:                                      Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորին առաջինն օգնության են հասել ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողներն ու քաղաքացիները:

Աղբյուրի փոխանցմամբ` վարորդը սովորում է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում:

 

Այս թեմայով
am