«Մենք երգիչներին ասում ենք՝ ձեր հարկերը վճարե՛ք, ու թողնում ենք նրանց ազնվության վրա». Դավիթ Անանյան

Ինչպես հայտնի է, Հայաստանում բոլոր նրանք, ովքեր գործունեություն են ծավալում ցանկացած ոլորտում, այդ թվում՝ մշակույթի, արվեստի ու արհեստի, պետք է հարկ վճարեն: Արդյո՞ք այդ ամենը հսկելու ու իրականացնելու համար պետությունն ունի համապատասխան միջոցներ, «Հեռանկար»-ի տաղավարում Արամ Աբրահամյանը հետաքրքրվել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից։«Ոչ չունենք այդ անձնակազմը, տեխնիկական միջոցներ ու անձնակազմ ունենք, որը կարող է մոնիթորինգ ու դատողություններ անել, մենք հեղափոխական գաղափարներով որ հանդես ենք գալիս՝ երգիչներ, մշակույթի գործիչներ, այսօր մենք մշակույթ ձևավորելու կոչ ենք անում, որ դա ոչ թե հայրենասիրություն է, այլ սովորական պարտականության կատարում, մենք բոլորս Սահմանադրությամբ որոշել ենք, որ պետք է վճարենք հարկեր: Մշակույթ ձևավորելուն են ուղղված մեր քայլերը, նպատակ չունենք, որ ունենք հարկային ծառայողների բանակ,որ ամեն երգչի հետևից գնա, մենք երգիչներին ասում ենք՝ հարգելի՛ ՀՀ  քաղաքացիներ, ձեր հարկերը վճարե՛ք, ինչքան որ աշխատել եք, ու թողնում ենք նրանց ազնվության վրա»:

Այս թեմայով
am