Հայաստանի մի շարք քաղաքներում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին, ժամը 16:50-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ միայն բեռնատարների համար:

Շիրակի մարզում և Արագածոտնի մարզի Ապարան, Թալին, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում տեղում է ձյուն:

Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանում բուք է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն` ռուսական կողմում կա կուտակված 142 ավտոմեքենա, որից 115-ը՝ բեռնատար, 27-ը՝ մարդատար:

Այս թեմայով
am