Նազարբաևի դուստրը հաշմանդամ երեխաներին «այլանդակ» է անվանել

Ղազախստանի առաջին նախագահի ավագ դուստրը՝ Դարիգա Նազարբաևան, հաշմանդամ երեխաներին «այլանդակ» է անվանել:

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ Նազարբաևան առաջարկում է երեխաներին մանկատներ, հաշմանդամ երեխաների գիշերօթիկ դպրոցներ այցելության տանել, որպեսզի նրանք կարողանան տեսնել «չմտածված սեռական կյանքի» հետևանքները:

«Եվ երեխաներին այդ այլանդակներին՝ հաշմանդամներին ցույց տալ: Թող տեսնեն»,- հավելել է Նազարբաևան:

Նա շեշտել է, որ նման մեթոդներն ավելի լավ կօգնեն դեռահասների ճիշտ դաստիարակության գործում, քան «խոսակցությունների և դասախոսությունների վրա ծախսված տասնյակ ժամերը»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նազարբաևի դուստրը Ղազախստանի Սենատի նոր խոսնակ է ընտրվել:

 

Այս թեմայով
am