Զախարովան պատասխանել է Պոմպեոյի՝ Ղրիմի և Գոլանի բարձունքների մասին հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանն ու պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությանը, թե Գոլանի և Ղրիմի հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումները չեն վկայում երկակի չափանիշների քաղաքականության մասին։«Այդ պատճառով Վաշինգտոնը և Բրյուսելն անում են ամեն բան, որպեսզի աշխարում չիմանան Ղրիմում տեղի ունեցող իրական գործընթացների իսկության մասին, հակառակ դեպքում ճանաչումը տեղի կունենա մեխանիկորեն, ինչը հետևում է պետքարտուղարի տրամաբանությունից: Շնորհակալ եմ, պարո՛ն Պոմպեո»,- գրել է Զախարովան իր ֆեյսբուքյան էջում:

ԵՄ դիվանագիտական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյաչիչը հայտարարել է, որ ԵՄ-ն մինչև հիմա Գոլանի բարձունքները համարում է Իսրայելի մաս:

Զախարովան կարծում է, որ Գոլանի բարձունքների կարգավիճակի փոփոխությունը ՄԱԿ-ի որոշումների խախտում է:

 

Այս թեմայով
am