Եվրո-2020. Հայաստանի հավաքականը պարտվեց Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն

Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականն իր առաջին խաղում հյուրընկալվելիս 1:2 հաշվով  պարտվեց  Բոսնիա եւ Հերցեգովինայի ընտրանուն: Տանտերերը խաղակեսերից յուրաքանչյուրում խփել են մեկական գնդակ: 93-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը հաշիվը դարձրել է 2:1: 

Մարտի 26-ին Հայաստանի հավաքականը Երեւանում կմրցի Ֆինլանդիայի ընտրանու հետ:

Այս թեմայով
am