Մոզամբիկում ցիկլոնի զոհերի թիվը հասել է 446-ի

Հզոր «Իդայ» ցիկլոնի հետևանքով, որը պատուհասել է Մոզամբիկին, Զիմբաբվեին ու Մալավիին, տուժել են հարյուր հազարավոր մարդիկ, իսկ աղքատ շրջաններում տասնյակ հազարավոր բնակիչներ կտրվել են արտաքին աշխարհից ու կապի միջոցից։

AP-ի հաղորդմամբ՝ բնության քմահաճույքից առավել տուժել է Մոզամբիկի կենտրոնական նավահանգստային Բեյրա քաղաքը։ Այնուհետև փոթորիկը շարժվել է հարևան երկրներ։

Մոզամբիկում ցիկլոնի զոհերի թիվը հասել է 446-ի։ Վերջին տվյալներով՝ ցիկլոնից տուժել է 531 հազար մարդ։

Այս թեմայով
am