Բրյուս Ուիլիսն ու կինն ամուսնության 10-ամյակի կապակցությամբ «նորից են ամուսնացել» (լուսանկարներ)

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Բրյուս Ուիլիսն ու նրա երկրորդ կինը՝ Էմման, իրենց ամուսնության 10-րդ տարեդարձի կապակցությամբ մեկնել են Թըրքս և Կայկոս կղզիներ, որտեղ մտերիմների ներկայությամբ «թարմացրել» են 10 տարի առաջ նույն վայրում տված սիրո և հավատարմության երդումները:

Ինչպես նշում է Daily Mail-ը, ռոմանտիկ միջոցառմանը ներկա են եղել 64-ամյա դերասանի նախկին կինը՝ դերասանուհի Դեմի Մուռը, նրանց համատեղ դուստրերը, ինչպես նաև ընկերները:

«Հայրիկն ու խորթ մայրիկը 10 տարի անց կրկին ամուսնացան: Այնքան երջանիկ եմ, որ այստեղ լինելու և նրանց հետ տոնելու հնարավորություն ունեմ: Ես երկուսիդ էլ շատ եմ սիրում»,-գրել է Ուիլիսի և Մուռի առաջնեկը՝ Ռումերը:

«Տասը տարի անց մենք կրկին իրար «այո» ասացինք, իմ սեր»,-համատեղ լուսանկարին կից գրել է 40-ամյա Էմման:

Նշվում է, որ միջոցառմանը ներկա են եղել նաև Ուիլիսի ու Էմմայի երկու մանկահասակ դուստրերը:

Իր նախկին հարցազրույցներից մեկում հոլիվուդյան դերասանը խոստովանել էր, որ Դեմի Մուռից ամուսնալուծվելուց հետո ինքը կարծում էր, որ այլևս ոչ մեկի չի սիրի ու երջանիկ չի լինի:

Այս թեմայով
am