Հայաստան են ներխուժել արկտիկական ցուրտ օդային հոսանքները

Մինչև մարտի 26-ը ներառյալ Հայաստանը գտնվելու է ցուրտ մթնոլորտային ճակատի ազդեցության գոտում։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ տեղեկացնում է, որ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան, հովտային գոտում` անձրևի տեսքով։

Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման հետ պայմանավորված` օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար նվազելու է 5-7 աստիճանով։

Երևանում մարտի 25-ին և 26-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ։

Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի 5-7, գիշերային ժամերին` 0-2 աստիճան տաքության սահմանում։

Այս թեմայով
am