ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները մասնակցել են համապետական շաբաթօրյակին. (լուսանկարներ)

Այսօր ՀՀ քննչական կոմիտեի աշխատակազմը` ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանի գլխավորությամբ, մասնակցել է
համապետական շաբաթօրյակին:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ` Կոմիտեի բոլոր ստորաբաժանումների և
դեպարտամենտի աշխատակիցներն առավոտյան ժամը 10:00-ից ներգրավվել են ՔԿ վարչական շենքերի և դրա
հարակից տարածքների մաքրման աշխատանքներին:
ՔԿ աշխատակիցների ջանքերով մաքրվել և բարեկարգվել է իրենց հատկացված տարածքները, իսկ որոշ վարչական
շրջանների քննչական բաժնի աշխատակիցներ ներգրավվել են բնակելի շենքերի բակերի մաքրման աշխատանքներում:
ՔԿ նախագահը շրջել է քննչական բաժնի շենքերով և ծանոթացել համապետական շաբաթօրյակի շրջանակներում
կատարվող աշխատանքներին:

Այս թեմայով
am