Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում

Այսօր մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

Ժամը 00։15-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25.7-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ՝ 48-ամյա Տիգրան Մարգարյանի վարած Nissan Murano մակնիշի 51 RZ 100 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի բնակիչ Տարոն Սահակյանի վարած Ford Focus մակնիշի A 995 NK 159 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Տ. Սահակյանի ուղևորներ՝ համագյուղացիներ Արամ Հասոյանը, Արմեն Աբրահամյանը, Արայիկ Հասոյանը և Նարեկ Աբրահմայանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղից 3 հոգին ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գարիկ Դավթյանի գլխավորությամբ; Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայայան գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: 

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք։ Գ. Շամշյանը հայտնում է, որ բախման հետևանքով Murano-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շջվելով՝ հայտնվել դաշտում։ Ավտոմեքենայի գազաբալոնն ու բեռնախցիկը ավտոմեքենայից պոկվել և մի քանի մետր շպրտվել էին։ 

Աղբյուրը՝  shamshyan.com

Այս թեմայով
am