Թռչնամիսը թանկացել է 300 դրամով

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Հայաստանի ներքին շուկայում օր օրի թանկանում է թռչնամիսը: «Ժողովուրդ» օրաթերթը փոքրիկ շրջայցի արդյուն­քում արձանագրեց, որ թռչնամսի մեկ կիլոգրամը թանկացել է 300 դրամով: Տեղական արտադրության հավի ազդրի մեկ կիլոգրամը, եթե շաբաթներ առաջ վաճառվում էր 1300 դրամով, ապա երեկ հասել էր 1600 դրամի:

Ըստ մասնագետ­ների՝ թռչնաբուծության ոլորտում վեր­ջին մի քանի տարիների ընթացքում ար­տադրության անընդհատ աճ է արձա­նագրվում: Ի դեպ, ոչ միայն արտադրու­թյունն է ավելացել, այլև մարդկանց գնողունակությունն է բարձրացել: Չէ՞ որ մարդկանց մեծ մասը նախընտրում է ավելի շատ սպիտակ միս օգտագործել, քան կարմիր, ինչն էլ բնականաբար ազ­դել է թռչնամսի ոչ միայն արտադրու­թյան, այլև սպառման ծավալների վրա»:

Մանրամասն` թերթի այսօրվա համարում։

Այս թեմայով
am